Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմեն Մարտիրոսյան. Կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին

Արմեն Մարտիրոսյան. Կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին
30.03.2018 | 23:50

«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք կողմ ենք քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններին` Ազատության հրապարակում ՀՀՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:


«Դրանք մեզ երաշխավորված են միջազգային տարբեր պայմանագրերով, որը ստորագրել է նաև Հայաստանը: Այդ պայքարով ենք տեսնում առավել արդյունավետ ճանապարահ մեր նպատակներին հասնելու համար, այն է՝ իրականացնել քայլեր ինքնիշխան, արդար Հայաստան և կառավարման նոր համակարգ ունենալու համար»,- նշեց նա: Խոսելով շրջանառվող տեսակետի մասին, որ հանրահավաքին մասնակցող մարդկանց նկատմամբ կարող է ուժ կիրառվել՝ Մարտիրոսյանը նշեց, որ եթե 100 000 մարդ հավաքվի, հնարավոր կլինի պարալիզացնել իշխանություններին՝ նշելով, որ հանրահավաքի մասնակցիների նկատմամբ բռնություն կիրառվում է, երբ ոստիկանների թիվը նրանց թվից շատ է:
«Մի դեպք ցույց տվեք ինձ, երբ Հայաստանում իշխանությունները 100 հազարավոր մարդկանց բռնության են ենթարկել: Չկա այդպիսի դեպք: Իշխանությունները բռնության են ենթարկել նվազ թվով մարդկանց, երբ քաղաքացիներն ավելի քիչ են եղել, քան ոստիկանները: Եթե 100 000 մարդ լինի, որևէ ղեկավար առավել ևս այդ մեկ շաբաթվա ընթացքում իր վրա պատասխանատվություն չի վերցրի զենքի ուժ կիրառել»,- ասաց Մարտիրոսյանը:

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ